Շուրջ 600 մարդ, այդ թվում 103 երեխա, առողջության համար վտանգավոր չափաբաժնի արճիճ են ստացել` չինական Չժեցզյան նահանգում անագե փայլաթղթի արտադրության ժամանակ տեղի ունեցած խախտումների հետեւանքով:

Արճիճի ավելի վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել փայլաթղթի արտադրությունում աշխատողների, ինչպես նաեւ վերջիններիս ընտանիքի անդամների արյան մեջ: Հաղորդվում է, որ  26 մեծահասակ եւ 103 երեխա ստացել են արճիճային ծանր թունավորում, իսկ 494 մեծահասակներ` միջին թունավորում:

Ներկա դրությամբ փայլաթղթի նշված արտադրամասերի գործունեությունը դադարեցված է, կատարվում է քննություն: