Ռուսաստանում մեղադրյալը դատարանի դահլիճում կերել է մեղայագիրը, սակայն դա չի խանգարել, որպեսզի նրան 5 տարվա եւ 1 ամսվա ազատազրկման դատապարտեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Չարագործն ավելի վաղ բազմիցս պատասխանատվության է ենթարկվել գույքային հանցագործություններ կատարելու համար: 2020 թվականի հուլիսին Տուրոչակսկի շրջանային դատարանը կրկին դիտարկել է գույքի հափշտակման մասին նրա դեմ քրեական գործը: Դատարանի դահլիճում նա գործից պատռել է մեղայագիրը, մանր մասերի բաժանել եւ կերել: Փաստաթուղթը վերականգնել են եւ նրան 5 տարվա եւ 1 ամսվա ազատազրկման դատապարտել»,-հայտնել են Ալթայի Հանրապետության քննչական կոմիտեում:
Իրավապահների խոսքով՝ հանրապետությունում մեղադրյալները տարբեր կերպ են ոչնչացնում փաստաթղթերը: Որպես կանոն՝ դրանք վերականգնելը դժվար չէ եւ չի ազատում նրանց պատասխանատվությունից: Սակայն նման արարքները հազվադեպ են ավարտվում նոր քրեական գործի հարուցմամբ: Այս դեպքը բացառություն է եղել:





























