ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-է Ռավանչին Aljazeera-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցները պետք է հանվեն երկրի վրայից առաջիկա 3 ամսվա ընթացքում, փոխանցում է Mehr-ը:

Ընդ որում, նա հավելել է, որ ԱՄՆ-ին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին վերադարձնելու շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա:

Ռավանչին շեշտել է, որ եթե առաջիկա երեք ամսվա ընթացքում պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, երկիրը նույնպես կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին: Նա նշել է, որ Իրանի կողմից ձեռնարկված միջոցառումները Վաշինգտոնի` ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո լարվածության սրացման չեն հանգեցրել:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հարցազրույցում անդրադարձել է վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մարիոն Գրոսիի` Թեհրան կատարած այցին եւ շեշտել, որ իր մեկնաբանությունները  երեք ամսվա ընթացքում պատժամիջոցների վերացման անհրաժեշտության վերաբերյալ արվում են Թեհրան կատարած իր այցի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ ձեռք բերված իր համաձայնության կապակցությամբ: