Լավատեղյակ աղբյուրներից NEWS.am-ին հայտնի դարձավ, որ «Սթար» առեւտրային ցանցի նոր իրական սեփականատերը Գեւորգ Աֆանդյանն է: Նրան է պատկանում նաեւ «ԷՅ-Ջի Էլեկտրոնիքս» կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի խանութների ցանցը, «Արզնի գրուպ» հանքային ջրերի գործարանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Սթար» առեւտրային ցանցը վաճառվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets Ltd-ին: