Կորոնավիրիուսի դեմ պատվաստումից հետո մահվան նոր դեպքեր են գրանցվել Շվեյցարիայում, հայտնում է երկրի կառավարությունը՝ վկայակոչելով Swissmedic. թերապեւտիկ արտադրանքի շվեյցարական գործակալությանը, փոխանցում է «Վեստին»:

Հստակեցվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստելուց հետո կողմնակի երեւույթների 364 դեպքից 16-ը կազմել են մահվան ելքերը: Մահացածները միջինը 86 տարեկան են: Նրանցից շատերն ունեցել են ուղեկցող հիվանդություններ:

Կողմնակի երեւույթների մասին իրազեկումների մեծամասնությունը վերաբերում են Comirnaty-ի (199 դեպք) եւ Moderna-ի (154) պատվաստանյութերին:

Պատվաստելուց հետո 95 դեպքում պացիենտները հոսպիտալացման կարիք է ունեցել ի հայտ եկած ալերգիայից (ներառյալ անաֆիլակտիկ շոկը՝ 4 դեպք) եւ ուժգին գլխացավի գանագատներից հետո:

Swissmedic-ում, սակայն, ուղղակիորեն չեն կապում պատվաստումը եւ դրան հետեւած պատվաստված մարդու մահը: «Ոչ մի բան կոնկրետ ցույց չի տալիս, որ այդ մահերի պատճառը պատվաստումն է»,- նշված է գործակալության հայտարարության մեջ: Ըստ այս դիրքորոշման՝ Շվեյցարիայում առայժմ չի նախատեսվում ինչ-որ բան փոխել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի դրական գնահատականի մեջ:

Երկրում հիմա գրանցվել է համաճարակի երկրորդ ալիքը: Շվեյցարիայում պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին: Փետրվարի վերջի դրությամբ պատվաստվել է 751 հազար մարդ, նրանցից յուրաքանչյուր երրորդը արդեն ստացել է պատվաստանյութի երկու անհրաժեշտ դեղաչափերը: