Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը կազմակերպության տնօրենի պաշտոնում թեկնածուների ցանկում թողել է Գրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի եւ Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար ղեկավար Ավգուստին Քարսթենսի անունները:
Միաժամանակ, թեկնածուների ցանկից հանվել է Իսրայելի ԿԲ ղեկավար Սթենլի Ֆիշերը, ով ԱՄՀ նոր ղեկավար դառնալու իր մտադրության մասին հայտարարել էր միայն հունիսի 12-ին, գրում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՀ ներկայացուցիչը 67-ամյա Ֆիշերի թեկնածության բացառումը բացատրել է նրա տարիքով: Հիմնադրամի կանոնները պահանջում են, որ առաջին անգամ ԱՄՀ ղեկավար դառնալու համար մարդու տարիքը չպետք է գերազանցի 65-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել, երբ սեռական բնույթի մեղադրանքների պատճառով Դոմինիկ Ստրոս-Կանը հրաժարական է տվել:




























