Իսրայելը, Ավստրիան եւ Դանիան կստեղծեն հետազոտությունների եւ մշակումների համատեղ հիմնադրամ եւ, հնարավոր է, արտադրական հզորություններ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Reuters-ը:
«Մենք պատրաստվում ենք հետազոտությունների ու մշակումների համատեղ հիմնադրամ ստեղծել եւ քննարկել պատվաստանյութերի արտադրության մեջ համատեղ ներդրումների հնարավորությունը»,- ասել է նա լրագրողներին՝ Ավստրիայի կանցլերի եւ Դանիայի վարչապետի ուղեկցությամբ:
Ավստրիան եւ Դանիան դժգոհ են Եվրամիությունում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի դանդաղ ներմուծումից՝ այն մտավախության ֆոնին, որ նոր պատվաստանյութերը անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի մուտացիաներին դիմակայելու համար:





























