ԱՄՆ 12 նահանգների իշխանություններ դատի են տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կլիմայի մասին հրամանագրի պատճառով, հաղորդում է Fox News-ը:
Միսուրիի գլխավոր դատախազ Էրի Շմիթի ներկայացրած հայցին միացել են Արկանզասի, Արիզոնայի, Ինդիանայի, Կանզասի, Մոնտանայի, Նեբրասկայի, Օհայոյի, Օկլահոմայի, Հարավային Կառոլինայի, Թենեսիի եւ Յութայի գլխավոր դատախազները:
Նրանց կարծիքով՝ պետության ղեկավարի հրամանագիրը խախտում է իշխանության բաշխման սկզբունքը, քանի որ ընդլայնում է դաշնային կարգավորիչների լիազորությունները: Հայցվորները կարծում են, որ նման ընդլայնումը կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը:
Այսպես, Բայդենի հրամանագիրը երաշխավորում է ԱՄՆ դաշնային իշխանությունների իրավունքը՝ հաստատելու ջերմոցային գազերի սոցիալական ծախսերի թվերը, որոնց հիման վրա դաշնային կարգավորիչները կարող են փոխել եւ ներկայացնել նոր դրույթներ:





























