Փրինսթոնի համալսարանում կարծում են, որ կլիմայական ճգնաժամը մոլորակի արեւադարձային շրջաններին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը, մարդկանց ադապտացման եզրագծին է մոտեցնում, հայտնում է The Guardian-ը:
Կլիմայագետները պարզել են, որ երբ տարեկան միջին ջերմաստիճանի` 1.5 ° C-ով բարձրացման դեպքում արեւադարձային գոտիներում ջերմաստիճանը կարող է հասնել 35 ° C-ի հասնել, ինչը մարդու մարմնի ադամպտացման եզրագիծն է:
«Տեսականորեն ոչ ոք չի կարող դիմակայել «խոնավ ջերմաչափով» 35 ° C-ից բարձր ջերմաստիճանին ` անկախ նրանից, թե որքան ջուր կարող է խմել»,- ասել է փորձագետ Մոջթաբա Սադեհը:
«Խոնավ ջերմաչափը» ցույց է տալիս, թե ներքին ինչ ջերմաստիճանի է ձգտում (խոնավ, քրտնած) մարդու մարմինը:
Գիտնականների թիմը պարզել է, որ «խոնավ ջերմաչափով» ջերմաստիճանն աճում է մոտավորապես նույն արագությամբ, ինչ միջին արեւադարձային ջերմաստիճանը:
Ըստ գիտնականների` վտանգ կա, որ 20 աստիճան հյուսիսային եւ 20 աստիճան հարավային լայնություններում գտնվող երկրների բնակիչները հիպերտերմիայի կենթարկվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կլիմայի փոփոխությունն աշխարհի անվտանգության ամենալուրջ սպառնալիքն է, որը խարխլում է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգերը: Նման եզրակացության էր հանգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:





























