Ամստերդամի ամենախոշոր ZiggoDome երաժշտական դահլիճում 1300 մարդու թույլ են տվել մասնակցել մանրակրկիտ կազմակերպված թեստային միջոցառմանը, որն ուսումնասիրում է կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Reuters-ը:

Երաժշտության եւ պարերի սիրահարների տեղաշարժին եւ շփումներին հետեւել են հատուկ տարբերանշանների միջոցով, որոնք նրանք պետք է կրեին, ուսումնասիրելու համար այն միջոցները, որոնք հնարավոր կլինի առաջարկել հանրությանը:

Միջոցառման բոլոր մասնակիցները պետք է ունենային 48 ժամ առաջ հանձնած կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, իսկ միջոցառումից 5 օր հետո պետք է հանձնեին եւս մեկ թեստ:

Միջոցառման մասնակիցներին բաժանել են 6 խմբի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում էր սոցիալական հեռավորության պահպանման եւ դիմակներ կրելու տարբեր հանձնարարականներով, ինչպես նաեւ ուներ տեղաշարժման ազատության տարբեր աստիճան:

Կառավարական խորհրդականները նրանց վարքագծի վերաբերյալ տվյալներն օգտագործելու են առաջիկա ամիսներին կարանտինի հնարավոր մեղմացման մասին որոշումներ ընդունելու համար: