Երկրի վրա կա առնվազն երեք սուպերհրաբուխ, որոնք կարող են կործանել մեր մոլորակի կենսոլորտը: Սուպերհրաբխի աղետալի ժայթքումը կարող է դառնալ մարդկային քաղաքակրթության վերջը, հաղորդում է Planet today-ը:

Կան պոտենցիալ վտանգավոր հրաբուխներ Ալյասկայում, խոսքը, մասնավորապես, Քլիվլենդի, Հերբերտի, Կարլայլի, Կագամիլի, Ուլիագայի , Տանայի մասին է:

Գիտնականներն ասում են, որ այդ հրաբուխների տակ կա մեծ մագնիսական օջախ, որում վտանգավոր ակտիվություն է նկատվում:

Մեկ այլ վտանգավոր սուպերհրաբուխ է Յելոուսթոնի կալդերան, որն արդեն վաղուց մասնագետներին վախեցնում է իր թաքնված ներուժով: Այդ հրաբուխը կարող է ոչնչացնել ոչ միայն ԱՄՆ-ն, այլ ողջ մարդկային քաղաքակրթությունը: