Գիտնականները ներկայացրել են մարդկության պատմության մեջ ամենավտանգավոր քիմիական թունավոր նյութերի ցուցակը: Ամենավտանգավոր նյութերի ցուցակը հրապարակել է «Ակտուալնիյե նովոստին»: 

Ցուցակի առաջին հորիզոնականում է էթիլենգլիկոլը: Մարդու օրգանիզմում հայտնվելով՝ էթիլենգլիկոլը քիմիական ռեակցիա է առաջացնում, որի արդյունքն է շատ թունավոր թրթնջկաթթուն: Վերջինը հաշված օրերի ընթացքում ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը, երիկամները, սիրտը, ինչպես նաեւ մյուս ներքին օրգանները:

Ոչ պակաս վտանգավոր նյութ է ստրիխնինը: Միացությունը, որը ստեղծվել էր որպես պեստիցիդ, պարզվել է, որ մարդկանց համար չափազանց վտանգավոր է. եթե ստրիխնինը հայտնվում է օրգանիզմում, ապա առաջացնում է ջղակծկումներ, ինչպես նաեւ շնչառության կանգ: Սա, մեծ հավանականությամբ, ինքնին մահվան է հանգեցնում:

Կա նյարդակաթվածահարող ազդեցությամբ եւս մեկ նյութ, որը հայտնի է որպես տաբուն: Այս քիմիական նյութն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը եւ առաջացնում մկանների շարունակական կրճատում՝ հավելած, որ տաբունով թունավորվելու հետեւանքով սկսվում է անկառավարելի թքարտադրություն եւ արցունքահոսություն: Թույնը կարելի է չեզոքացնել քլորակրի միջոցով:

Ամենաանկայուն քիմիական վտանգավոր նյութերից մեկն է ազիդոազիդը: Այն հեշտությամբ է պայթում, իսկ պայթյունի կատալիզատոր կարող է լինել ցանկացած բան: Մեծ անկայունության պատճառով գիտնականները բավականին դժվարանում են հետազոտել ազիդոազիդը, ուստի դրա մեծ թվով հատկություններ հանելուկ են մնում: