Գիտնականները գտել են Գալիլեյան ծովում Աստվածաշնչի իրադարձությունների իրական լինելու ապացույցներ: Գալիլեյան ծովում, որը հայտնի է որպես Տվերիադյան լիճ, գտնվել են Աստվածաշնչում նկարագրված իրադարձությունների իրական լինելու ապացույցներ: Այս մասին հայտնել է Կալիֆոռնիայում Աստվածաշնչի քոլեջի աստվածաշնչյան հետազոտությունների եւ Շաստի ասպիրանտուրայի պրոֆեսոր Թոն Մեյերը, փոխանցում է «Ակտուալնիյե նովոստին»:

Իսրայելում 80-ական թվականների վերջին տեղի էր ունեցել անոմալ երաշտ, որի հետեւանքով Գալիլեյան ծովի հատակի մեծ հատվածներ մարդկանց տեսանելի էին դարձել: Հատկանշական է, որ ջրամբարը քանիցս նկարագրվել է Աստվածաշնչում եւ կապված էր Հիսուսի կյանքի հետ: Օրինակ՝ Մատթեոսի, Մարկոսի եւ Հովհաննեսի Ավետարաններում տեսարան կա, որում Աստծո որդին քալում է ջրի վրայով: Հատակին նավակ են գտել, որը տառացիորեն խորազուզված էր ցեխի մեջ: Դրա բեկորները տեղափոխել են թանգարան, որտեղ այն փաթեթավորել են պոլիուրեթանե թաղանթի մեջ, ինչը թույլ է տվել գտածոն լավագույն տեսքով պահպանել: Նավի կառուցվածքից դատելով՝ այն կարող էին կառուցած լինել մ.թ.ա I դարի եւ մ.թ. I դարի վերջի միջեւ ընկած ժամանակահատվածում: Մեյերի խոսքով՝ նավակը Գալիլեյան ծովում լողարկել է Հիսուսի ժամանակներում: Հատկանշական է, որ դրա չափերը թույլ են տվել տեղավորել 13 մարդու՝ նրանք 12 առաքյալներն են եւ ուսուցիչը: Պրոֆեսորը վստահ է, որ արտեֆակտը հենց այն նավակն է, որի մասին բազմիցս հիշատակվել է սուրբ գրքում: Գտածոն ժամանակակից գիտությանը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ Աստվածաշնչի աշխարհը եւ իմանալ, որ աստվածաշնչյան իրադարձություններն իրական են եղել: