ԱՄԷ-ն դարձել է ամենաարագ աճող կորպորատիվ հարկային ապաստարաններից մեկը: Համաձայն հետազոտության՝ երկրում ներդրվում է ավելի քան 200 մլրդ դոլար, գրում է Reuters-ը:

Tax Justice Network-ի ինդեքսը, որը փաստագրում է երկրները, որոնք ներգրավում են ընկերությւոններին իրենց հարկային հաշիվները կրճատելու համար, ներառել է ԱՄԷ-ն վարկանիշի առաջին տասնյակում, որում ներառված են նաեւ Շվեյցարիան եւ Բերմուդյան կղզիները:

Հետազոտությունում ասվում է, որ ԱՄԷ-ն ներառվել է առաջին տասնյակում այն բանից հետո, երբ անդրազգային ընկերությունները վերաուղղորդել են ուղիղ ներդրումների 218 մլրդ դոլարը Նիդերլանդների միջոցով ԱՄԷ, որպեսզի տնտեսեն հարկերի վրա, ինչը մեծացրել է ֆինանսական ակտիվությունը գրեթե 180 տոկոսով:

Դուբայը՝ ԱԷՄ-ի երեկույթների մայրաքաղաքն ու ազդեցիկ մարդկանց համար մագնիսը, խիստտուժել է պանդեմիայից, քանի որ սահմանափակումները վնաս են հասցրել տուրիզմին եւ գնումներին, իսկ նավթի ցածր գներն ազդում են Պարսից ծոցի պետությունների եկամուտների վրա: