Երաշտ եւ դրա վտանգ այս պահի դրությամբ չկա: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով, եղանակը, մասնավորապես, մի քանի մարզերում տեղացած կարկուտն արդեն բավականին մեծ վնասներ հասցրել է գյուղատնտեսությանը: «Առաջիկայում այդ երեւույթը կթուլանա եւ ավելի քիչ կլինի կախվածությունը»,- ասաց Զարուհի Պետրոսյանը, հավելելով, որ այս տարի հանրապետությունում դիտվել է կարկուտով օրերի աճ:
Կարկուտի միջին կյանքի տեւողությունը 3-30 րոպե է: Ամենամեծ կարկտահատիկը մեզ մոտ տեղացել է 2006թ Արթիկում` 6 սմ տրամագծով:
Իսկ այս տարի արձանագրված կարկտահատիկները 3 սմ-ն չեն գերազանցել:




























