Թուրքիան եւ Եգիպտոսը դիվանագիտական ​​մակարդակում շփումներ են սկսել՝ առանց որեւէ նախապայմանի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Մենք Եգիպտոսի հետ շփումներ ունենք ինչպես հետախուզական, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունների մակարդակում»,- ասել է Չավուշօղլուն Anadolu պետական ​​լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները զրոյացվել էին Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո: Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը սերտ կապեր է հաստատել Եգիպտոսի տապալված առաջնորդ Մուհամեդ Մուրսիի հետ, հաճախ գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին հաճախ բռնապետ էր կոչում: Սիսին աջակցեց Թուրքիայի մրցակիցներ Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2017-ին Կատարի շրջափակման գործում եւ դեմ արտահայտվեց Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի պահանջներին՝  Հունաստանի հետ ծովային սահմանի մասին  մրցակցող համաձայնագիր ստորագրելով:

«Կապերն անմիջապես հաստատել հնարավոր չէ: Անվստահությունը նույնպես նորմալ է նման իրավիճակներում: Այդ պատճառով բանակցություններ են ընթանում եւ շարունակվում են որոշակի ռազմավարության, ճանապարհային քարտեզի շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն: