Ճապոնական Mazda Motor Corporation ընկերությունը հայտարարել է մոտ կես միլիոն Mazda3 կամ Axela մակնիշի մեքենաների հետկանչի մասին` ողջ աշխարհում կառավարման էլեկտրոնիկայի ծրագրային ապահովման հնարավոր խափանման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Էլեկտրոնային անսարքությունը կարող է հանգեցնել ապակեմաքրիչների սխալ աշխատանքի կամ լիակատար անջատման, ասել են ընկերությունից:

Հետկանչի ենթակա են 2008-ի հունվարից մինչեւ 2010թ. հուլիսի իրացված մեքենաները, նաեւ պահեստամասերը:

157,7 հազար մեքենա հետ է կանչվելու Հյուսիսային Ամերիկայում, 91,6 հազարը` Եվրոպայում, 84 հազարը` Չինաստանում, եւս 20 հազարը` Ճապոնիայում: