Ոստիկանությունը հայտնաբերել է Բոլիվիայի նախկին պաշտոնակատար Ժանին Անյեսին մահճակալի տակ, երբ ժամանել էր նրան բերման ենթարկելու համար, շաբաթ հաղորդել է El Deber թերթը:
Դրա տեղեկություններով՝ Անյեսը գտնվել է իր բարեկամների տանը՝ Բենի դեպարտամենտում՝ Տրինիդադ քաղաքում: Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են նրան մահկակալի տակ դրված արկղում:
Անյեսը բերման է ենթարկվել շաբաթ գիշերը պետական հեղաշրջման գործի հետաքննության շրջանակում: Նա ցուցմունք է տալու:
Բացի Անյեսից, բերման է ենթարկվել նաեւ արդարադատության նախկին նախարար Ալվարո Կոիմբրան եւ էներգետիկայի նախկին նախարար Ռոդրիգո Գուսմանը: Դատախազությունը նաեւ օրդեր է տվել Անյեսի կառավարության եւս երեք անդամներին եւ բանակի, ռազմածովային ուժերի ու ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարներին բերման ենթարկելու համար: Նախկին պաշտոնյաների եւ զինվորականների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, անկարգություններ հրահրելու եւ դավադրության հատկանիշներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























