Այսօր՝ մարտի 14-ին,   խոշոր ու կասկայդորական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Ն.Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»  Էջմիածնի գազի վարչության  ծառայողները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ ենհ կատարել՝ խնդիրը լուծելու ուղղությամբ: