Երեւանի փողոցներում բղավում են՝ «հեռացի՛ր, հեռացի՛ր», սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ճիշտ է անում, որ չի հեռանում, քանի որ տեսնում է, որ Հայաստանում շատ ոստիկաններ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա կարծիքով՝ երկրում բնակչության մեկ շնչին ընկնում է այնքան ոստիկան, որ դա կարող է լուրջ մտահոգություն առաջացնել:

«Դա վերաբերում է նաեւ ԱԱԾ-ին: Բանակում ինչ-որ հայտարարություն արեցին, իսկ հաջորդ օրը, ըստ էության, հեշտ ու հանգիստ, ինչպես հարիր է պիոներներին կամ հոկտեմբերիկներին, ոչինչ չձեռնարկվեց»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով, որ դա վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդը պոտենցիալ հնարավորություն չունի փոխելու իրեն դուր չեկած առաջնորդին: