Հայ զինվորականներին նոր համազգեստ է անհրաժեշտ: Այս մասին, մարտի 16-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին:

Պատգամավորի խոսքով՝ համազգեստ հագած մարդը շատ կարեւոր է, սակայն ոչ պակաս կարեւոր է, թե ինչ է նա հագնում եւ ինչ տեսք ունի: Այսպես, Քոչարյանի կարծիքով, հայկական բանակի զինծառայողին նախ պետք է հագուստով ընդունել:

«Նա հավելեց, որ նոր համազգեստը պետք է նոր ազդակ բնութագրի: Եւ սա վերաբերում է ոչ միայն տոնական համազգեստին, այլ նաեւ մնացած ամեն ինչին»,- ընդգծեց խորհրդարանականը:

Հանձնաժողովի ղեկավարը նշեց նաեւ, որ Հայաստանի Զինված ուժերը դաշտային համազգեստի վրա արդեն փոխել են տարբերանշանների տեղը, դրանց ձեւը, սակայն հին «խորհրդային բանակի» հոտը դեռ փչում է:

«Տեսեք, Ռուսաստանը փոխել է ամեն ինչ եւ շարունակում է անընդհատ փոխել, անընդհատ բարելավել: Նրանք ամեն ինչ ավելի պրակտիկ եւ ցանկալի են դարձնում»,- ասաց Քոչարյանը: