Համաեվրոպական կայունացման հիմնադրամի (European Financial Stability Facility) ծավալը պետք է ավելանա երկու անգամ, հասնելով 1,5 տրիլիոն եվրոյի:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հոլանդական Het Financieele Dagblad պարբերականին տված հարցազրույցում ասել է Եվրոպական Կենտրոնական բանկի կառավարող խորհրդի անդամ Նւոտ Վելինքը:

Նրա կարծիքով, ԵՄ իշխանությունները պետք է գնան այդ քայլին, եթե ցանկանում են մասնավոր ներդրողներ գրավել դեֆոլտի եզրին կանգնած Հունաստանին լրացուցիչ ծրագրով օգնելու նպատակով: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ Պորտուգալիյի պրտքային ճգնաժամի տարածման ռիսկը:

Վելինքը նշել է, որ պետք է բարձրացնել այդ միջոցները ծախսելու ճկունությունը, որպեսզի ԵՄ երկրների համար ապահովվի վստահելի ապահովագրություն:

Համաշխարհային արժութային շուկայում, Het Financieele Dagblad-ի հրապարակումից հետո եվրոյի կուրսն ընկել է իր եռօրյա նվազագույն մակարդակին` 1,4113 դոլարի, գրում է Reuters-ը: