Ամենայն հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի ընթացքում երկու եկեղեցիների միջեւ համատեղ կոմյունիկե չի ստորագրվել: Ինչպես հայտնել է Վրաստանի պատրիարքության արտաքին կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդի եւ Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմը (Շարաշենիձե) այդ ուղղությամբ աշխատանքն ու դիրքորոշումների համատեղումը շարունակվում է:
Միեւնույն ժամանակ նա հերքել է, թե կոմյունիկեի ստորագրումից հրաժարվել է հայկական կողմը եւ նշել, որ դիրքորոշումները պետք է հստակեցնեն երկու կողմերը, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Նշենք, որ ավելի վաղ մի շարք վրացական լրատվամիջոցներ հաղորդել են, թե կոմյունիկեն ստորագրվել է, եւ այնտեղ իբր գրված էր, թե կողմերն անցնում են նոր փուլի, ինչը ենթադրում է Վրաստանում հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի հստակեցում Վրաստանում, եւ վրացականի` Հայաստանում:
Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վրաստան տեւել է հունվարի 10-15-ը:




























