Թուրքական լիրայի գինն ընկել է 15 տոկոսով՝ գրեթե մինչեւ պատմական նվազագույն մակարդակ, նախագահ Թայիփ Էրդողանի՝ Կենտրոնական բանկի ղեկավարին փոխելու որոշումից հետո:
Նախկին բանկիր եւ իշխող կուսակցության պատգամավոր Սահապ Քավչօղլուի նշանակումը երրորդն էր 2019-ի կեսերից ի վեր, երբ Էրդողանը կտրուկ հեռացրեց կենտրոնական բանկի ղեկավարին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, Քավչօղլուն ձգտում էր մեղմել մտավախությունը թուրքական ակտիվների կտրուկ վաճառքից եւ տոկոսադրույքների բարձրացումից տոկոսադրույքների իջեցմանն անցման կապակցությամբ՝ բանկի ղեկավարներին վստահեցնելով, որ չի որեւէ անհապաղ քաղաքական փոփոխություն չի նախատեսում:
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ուրբաթ գրանցված 7.2185-ից իջել է մինչեւ 8.4850՝ վերադառնալով այն մակարդակին, որը գրանցվել էր նոյեմբերի սկզբին, երբ այն ռեկորդային 8.58-ի էր հասել:
«Լիրան փլուզվում է այն ներդրողների պատճառով, ովքեր վախենում են, որ դրա արժեքի պահառուն չի կիսում կայուն արժույթի իրենց հույսը, որն ապահովված է իրական դրական տոկոսադրույքներով»,- կարծում է Westpac-ի արժութային ռազմավար Շոն Քելոուն:
Էրդողանը Ագբալին հեռացրել էր աշխատանքից տոկոսադրույքների կտրուկ բարձրացումից հետո երկու օր անց, որը պետք է կանխեր գնաճը մինչեւ գրեթե 16 տոկոս եւ լիրայի անկումը:
Մոտ հինգ ամիս աշխատանքի ընթացքում Նաչի Աքբալը տոկոսադրույքները բարձրացրել էր 875 բազային կետով՝ մինչեւ 19 տոկոս եւ որոշակի վստահություն էր վերականգնել քաղաքականության նկատմամբ, քանի որ լիրան աճել էր: Սակայն արտարժույթը վերադարձրել էր այդ շահույթի մեծ մասը գրեթե 10 րոպեում, երբ սկսվել էին շաբաթական աճուրդները:
«Երկուշաբթին մութ եւ երկար օր կլինի»,- ասել է հիմնադրամի թուրք մենեջերներից մեկը:
TD Securities-ի ռազմավար Քրիստիան Մաջոն առաջիկա օրերին լիրայի 10-15 տոկոս անկում է կանխատեսել: Վերակազմավորումը «վկայում է Թուրքիայում քաղաքական որոշումների անկայուն բնույթի մասին, հատկապես՝ դրամավարկային խնդիրների (եւ ռիսկերի) մասով, որոնք ավելի թույլ են, անսովոր եւ, ի վերջո, հիմնականում աճին միտված»,- ասել է նա:
Թուրք բանկիրների հետ զրույցի ընթացքում Քավչօղլուն ասել է, որ ցանկացած քաղաքական փոփոխություն կախված կլինի գնաճի իջեցումից, ինչը, նրա կարծիքով, հիմնական նպատակն է:
Կիրակի արված հայտարարության մեջ Քավչօղլուն ասել է, որ կենտրոնական բանկը կենտրոնանալու է գնաճի շարունակական նվազեցման վրա, որը վերջին չորս տարիներին չափվել է երկնիշ թվերով:
Էրդողանի կուսակցությունից նախկին պատգամավոր Քավչօղլուն ոչ ստանդարտ տեսակետներ ունի, որոնք նախագահը կիսում է: Նա գրել է, որ անցյալ ամիս բարձր դրույքներն «անուղղակիորեն գնաճի աճ են առաջացնում»:
Հինգշաբթի տոկոսադրույքի բարձրացումը 200 բազային միավոր էր կազմել, ինչը լիրայի ավելի քան 3 տոկոս աճ է առաջացրել: Աղբադի ռազմատենչ դիրքորոշումը կտրուկ իջեցրել է Թուրքիայի CDS-ի ռիսկի ցուցանիշները եւ սկսել է կոտրել ֆոնդերի՝ տեղական ակտիվներից հեռանալու միտումը: Սակայն երբ Էրդողանը փոխարինեց Աղբալին, ներդրողները Reuters-ին ասել են, որ փորձել են կանխատեսել, թե որքան արագ եւ կտրուկ է Քավչօղլուն կարող իջեցնել տոկոսադրույքները եւ որքանով արտարժույթը կընկնի:
Goldman Bank-ն Ուոլ սթրիթից հաճախորդներին հայտնել է, որ այն վերանայում է ներդրումների հետ կապված առաջարկները եւ լիրայի «ընդհատվող» անկում եւ տոկոսադրույքների «ակտիվ» կրճատման ցիկլ է կանխատեսել:
Վերակառուցումը նշանակում է, որ կապիտալի արտահոսքը հավանական է թվում, եւ կարող է ընթացիկ հաշվի արագ ճշգրտում պահանջվել, քանի որ շուկաները խուսափելու են Թուրքիայի քրոնիկ դեֆիցիտի ֆինանսավորումից:
Լիրան կորցրեց իր արժեքի կեսը 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո:





























