Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի: Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ հերթական նիստերի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Վահագն Թեւոսյանի մանդատը տրվում է դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Էմմա Պալյանին:

Էմմա Պալյանը համձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի ԱԺ դահլիճում երդվեց:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի՝  մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվել էր նաեւ Արմեն Մկրտչյանը, ով ըստ ցուցակի պետք է փոխարիներ Թեւոսյանին։

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։