Ամերիկյան Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում իշխանություններն առաջին անգամ ԱՄՆ-ում հաստատել են միջոցների տրամադրումն աֆրոամերիկյան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար, ովքեր նախկինում տուժել են հետապնդումների եւ խտրականության պատճառով, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Chicago Tribune-ը:

Նշվում է, որ գումարը կհատկացվի իշխանությունների կողմից 2019 թվականին ստեղծված  ֆոնդից: Այս ֆոնդն ի սկզբանե նախատեսված էր 20-րդ դարում Էվանսթոնում բնակվող աֆրոամերիկացիների եւ նրանց սերունդների ապահովման համար, ովքեր ճնշումների պատճառով ստիպված էին վատ բնակարանային պայմաններում ապրել:

Ենթադրվում է, որ Էվանսթոնի իշխանությունները 10 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար կբաշխեն: Հիմնադրամը ֆինանսավորվում է ստանում կանեփի վաճառքից ստացված գումարներից, որի օգտագործումն ու վաճառքը հանգստի նպատակով օրինականացվել են Իլինոյսում 2020 թվականի հունվարի 1-ից:

Երկուշաբթի՝ մարտի 22-ին, նախաձեռնությունը հաստատվել էր ձայների մեծամասնությամբ:

Ըստ թերթի՝ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ իշխանությունները հաստատել են հատուցումների վճարումն այն քաղաքացիներին, ում նախնիները տուժել են ռասիզմի եւ խտրականության պատճառով: