Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ 74 միլիոն խորանարդ մետրով քիչ ջուր կա: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը:

Խոսքն Ախուրյանի, Արփիի, Ապարանի, Ազատի եւ Մարմարիկի մասին է:

«Այս տարի կանխատեսվում է, որ Ազատը եւ Մարմարիկը 100 տոկոսով լիքը կլինեն, Ախուրյանը՝ 80-85 տոկոսով, Արփին՝ 65-70 տոկոսով, Ապարանը՝ 55-60 տոկոսով»,- ասաց նա: