Օրենքով պետական դավաճանությունը ծանր հանցանք է, բացի այդ, արգելված է բացահայտ սուտ մատնությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է Փաշինյանին անվանել դավաճան, իսկ պատգամավորներին՝ ուսապարկ, եթե ստորագրվի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը ենթադրում է վիրավորանքի եւ զրպարտության համար դրամային փոխհատուցման չափի ավելացում՝ մինչեւ 3 6 մլն դրամ, համապատասխանաբար:

Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ իրավապահները պետք է հարցաքննման կանչեն մարդուն, ով նման մեղադրանք է հնչեցրել:

«Եթե մարդը չի կարողանում հիմնավորել այն, որ այն անձը, ում նա մեղադրում է, նման հանցանք (պետական դավաճանություն-խմբ.) չի գործել, ապա պետք է պատիժ կրի:

Եթե պատգամավորի հասցեին վիրավորանք է հնչում, ապա նա կարող է դիմել դատարան»,-ասաց նա: