Սփյուռքում երկակի վերաբերմունք կա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Այս մասին «Հայելուն» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսաբնակ փաստաբան Սեւակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մի մասը հերքում, մյուս մասն ընդունում է, որ իշխանությունների անվտանգության եւ անկարողության հետ կապված խնդիրներ կան: «Չեմ կարող պնդել, որ վարչապետը դավաճան է անմեղության կանխավարկածից ելնելով: Բայց կարող է նաեւ, և դա կորոշի, թե ինչպես է դա իրականում եղել: Բայց կարող է նաեւ լինել, որ երբ անփորձ մարդն ընկնում է միջազգային ասպարեզ, նրան հեշտ է մանիպուլացնել: Կարծում եմ՝ այդպես էլ եղել է»,- ասաց Թորոսյանը:

Փաստաբանը համաձայնեց այն կարծիքի հետ, որ որոշ կատեգորիայի մարդիկ հակակրանք ունեն արցախցիների նկատմամբ: «Իսկապես, 20-30 տարի խոսում էին «ավելորդ բեռի» մասին: Բնականաբար, նրանք պետք է արդարացնեն Շուշիի կորուստը»,- շարունակեց փաստաբանը: Խոսելով ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների գործողությունների եւ հանրահավաքների մասին՝ Թորոսյանը հայտարարեց՝ 50 կամ նույնիսկ 100 հազարն ամբողջ ժողովուրդը չէ: «Իսկ ի՞նչ է մտածում մնացած 9 միլիոնը: Ինչպե՞ս են նրանք վերաբերում Արցախի անվտանգությանը: Ինձ համար հանրային առողջության ջերմաչափը տաքսու վարորդներն են: Այս անգամ տաքսու վարորդը, ով ինձ տանում էր օդանավակայանից, ասաց, որ Փաշինյանի գալով իր համար ոչինչ չի փոխվել: Եվ մարդկանց մեծ մասի համար գլխավորը մնում է օրվա հացի խնդիրը»,- իր դիտարկմամբ կիսվեց Թորոսյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ առաջիկա ընտրություններին չափանիշը պետք է լինի ոչ թե «սիրում կամ չեմ սիրում»-ը, այլ՝ երկրի անվտանգությունը: Ինչ վերաբերում է երկրի հետագա զարգացմանը, նա նշեց, որ համակրում է ձեռներեց եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գաղափարներին, իսկ գլխավորը պետք է լինի Սփյուռքի նախարարությունը, որը փակ է Փաշինյանի իշխանության գալուց հետո:

Ըստ Թորոսյանի՝ սփյուռքի հետ աշխատանքը պետք է տարվի այլ ուղղությամբ: Այո, Սփյուռքը պատրաստ է ապագայում օգնություն ցուցաբերել, բայց դա պետք է լինի համագործակցության, այլ ոչ թե՝ օգնություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է փոխել դեսպանատների դերը: Եվ ամենակարեւորը՝ իշխանությունները պետք է հասկանան արդարադատության եւ ներդրումների կապը: Նրանք այդ կապը դեռ չեն հասկանում, եզրակացրեց փաստաբանը: