Հրանտ Բագրատյանը անընդհատ թիրախավորում և վիրավորում է Էդմոն Մարուքյանին։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իրեն չգնահատված հանճար համարող և իրենց տանը վարչապետ աշխատող Հրանտ Բագրատյանին մի բան ունեմ ասելու՝

Պարոն Բագրատյան, նախանձն ու նենգությունը սրբել են Ձեզ ժամանակի մարաթոնից։

Մտածելու բան ունեք»,-նշել է նա:

Ավելի վաղ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրտում էր արել Facebook-ում՝ նշելով, որ Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, նաեւ նշել էր, թե հիմնավոր կասկած կա, որ նա իր դիպլոմը գնել է:

Հիմնավոր կասկած կա, որ այդ դիպլոմը գնել ես. ուրեմն բարձրագույն կրթություն չունես. Հրանտ Բագրատյանը՝ Մարուքյանին