«Վերին Լարս» անցակետից մինչեւ Օսիա ճանապարհին մոտ 3500 ֆուր է կանգնած մնացել։ Այս մասին մարտի 25-ին NEWS.am-ին ասաց «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը:
Նա հստակեցրեց, որ 800-1000-ը հայկական մեքենաներ են: Վարորդները շտապ բեռներ չեն տեղափոխում:
«Վերին Լարս»-ի անցակետն արդեն երեք օր փակ է եւ առնվազն եւս երեք օր փակ կլինի, եթե, իհարկե, տեղումները դադարեն, եւ ճանապարհները մաքրվեն թաց ձյունից: Շատ ուժեղ քամի է փչում, որի արագությունը հասնում է 120 կմ/ժամի: Նման սարսափելի պատկեր չի եղել, երեւի, 2005 թվականից» - հավելեց Թանանյանը:




























