Եգիպտոսի՝ Սուեզի ջրանցքում մնացած բեռի պատճառով կրած կորուստները ժամում շուրջ 400 միլիոն դոլար են կազմում:

Lloyd's List-ի հաշվարկներով՝ արեւմտյան ուղղությամբ շարժվող տրաֆիկի արժեքը օրական 5.1 միլիարդ դոլար է, իսկ դեպի արեւելք՝ շուրջ 4.5 միլիարդ դոլար: Ըստ Bloomberg-ի կողմից կազմված նավիգացիոն տվյալների՝ ներկայումս ջրանցքով անցնելուն սպասում է 185 նավ: Այդ նավերի թվում 27 լցանավ կա, որոնք շուրջ 1.9 միլիոն տոննա հում նավթ են տեղափոխում:

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ քննարկում են վթարի պատճառով կանգ առած նավերին փոխհատուցում վճարելու հնարավորությունը:

Refinitiv Oil and Shipping Research-ի ղեկավար Ռանջիթ Ռաջան կարծում է, որ վթարի հետեւանքով խցանումը կարող է մի քանի շաբաթ տեւել:

Լոկոմոտիվներն ու էքսկավատորները մինչ այժմ չեն կարողացել դուրս բերել մնացած նավը:

Համաշխարհային առեւտրի ծավալի շուրջ 12 տոկոսն անցնում է Սուեզի ջրանցքով, որը կոշտ արժույթի հիմնական աղբյուրն է Եգիպտոսում: