Հարավային Կարոլինայի համալսարանը համաձայնվել է վճարել ավելի քան 1,1 միլիարդ դոլար գինեկոլոգ Ջորջ Թինդալայի նախկին պացիենտներին, որոնք ենթարկվել են սեռական բռնության: Դա կդառնա սեռական բռնության պատմության մեջ բարձրագույն ուսումնական հաստատության խոշորագույն վճարը, հաղորդում է Los Angeles Times-ը:
Գումարի չափը որոշվել է Լոս Անջելեսի Բարձրագույն դատարանի կողմից, երբ համալսարանի դեմ դատական հայց ներկայացրած 710 կնոջից կազմված վերջին խմբի փաստաբանները պահանջել են ընդհանուր առմամբ 852 միլիոն դոլար:
Ավելի վաղ Հարավային Կարոլինայի համալսարանը համաձայնվել էր 215 միլիոն դոլար վճարել հազարավոր այլ շրջանավարտներին եւ ուսանողներին: Իսկ շուրջ 50 ուրիշ գործեր կարգավորվել են գումարի շրջանակում, որը չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ 1989-2016 թվականներին ուսանողական պոլիկլինիկայում աշխատող գինեկոլոգ Թինդալան կատարել է սեռական բնույթի գործողություններ կանանց մի ամբողջ սերնդի նկատմամբ: Երբ երեք տարի առաջ The Times-ը բացահայտել էր նրա հանցագործությունների պատմությունը, 74-ամյա տղամարդը զրկվել էր բժշկական արտոնագրից եւ ձերբակալվել էր: Նշենք, որ նա իր մեղքը չի ընդունում:
Համալսարանի նախագահ Քերոլ Ֆոլթը, որը նշանակվել էր այդ պաշտոնին սկանդալից հետո՝ 2019 թվականին, հայտարարել է, որ հույս ունի, որ Ջոնս Թինդալայի նկատմամբ դատավարությունը որոշակիորեն կթեթեւացնի բռնության ենթարկված կանանց ցավը:
«Ես խորապես կիսում եմ ցավը, որը զգում են կանայք, որոնք վստահել են նրան՝ որպես բժշկի, եւ գնահատում եմ այդ կանանց խիզախությունը, որոնք բարձրաձայնել են այդ հանցագործությունների մասին»,-գրել է նա:
Ընդհանուր գումարը կազմել է 1,1 միլիարդ դոլար: Նշենք, որ Հարավային Կարոլինայի համալսարանի պատմությունը ստվերում է ուրիշ համալսարանների վերջին տույժերն ու վճարումները: Օրինակ՝ Միչիգան նահանգի համալսարանը վճարել է 500 միլիոն դոլար մարմնամարզիկ կանանց եւ այլ անձանց նկատմամբ Լարի Նասերի կողմից սեռական բռնության կապակցությամբ, իսկ Փեն Սթեյթը վճարել է ավելի քան 109 միլիոն դոլար Ջերի Սանդասկի կողմից սեռական բռնության առնչությամբ:





























