ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին կքննարկի ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումը: Նախաձեռնությամբ հանդես են եկել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ Իռլանդիան, Նորվեգիան եւ Էստոնիան, հայտնում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է DW-ը:
Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին:
Մարտի 25-ին Հարավային Կորեայի շտաբերի պետերի միավորված կոմիտեն հայտնել է ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռային արձակման մասին: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան ասել է, որ դրանք բալիստիկ հրթիռներ են եղել:





























