Ես կողմ եմ, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով եւ անի դա պրոֆեսիոնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Ոչ կոռեկտ եմ համարում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը: Հիմնական քննարկումներն ընթանում են ճանապարհների ապաարգելափակման հարցով»,-նշեց մարզպետը:

«Ես գիտեմ, որ Հայաստանը կողմ է այդ գործընթացին տնտեսական տեսանկյունից: Դա բխում է մեր շահերից: Սակայն անվտանգության հարցն առաջնահերթ է, եւ պետք է հավասարակշռություն գնել»,-հավելեց Չոբանյանը:  

Նշենք, որ վերջերս հարցազրույցներից մեկում Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը Թուրքիային թշնամի պետություն է համարում, նշել է, որ Հայաստանն իր մոտեցումներում պետք է որոշ շտկումներ անի: