Հնարավոր է, որ կա տեղեկություն, որը Վանեցյանը նպատակահարմար չի համարում հայտնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ կարելի է կռահել, թե ինչ գիտի Վանեցյանը:
«Սակայն անհնար է իմանալ, թե կոնկրետ ինչ գիտի: Հնարավոր է, որ կա տեղեկություն, որը Վանեցյանը նպատակահարմար չի համարում հայտնել»,-հավելեց նա:
«Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:




























