Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվաններն ու 8 ջրավազանները նախապատրաստվում են վերագործարկման:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ: Երեւանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին: