Եթե նրանք մնան իշխանության, ապա այդ ամենը կիրականացնեն: Մենք արդեն տեսանք՝ ինչպես նրանք հանձնեցին մեր հայրենիքի մի մասը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի սկանդալային հայտարարությունները:

«Ըստ էության, այդ պատգամավորը թուրքական իշխանության ներկայացուցիչն է Հայաստանում: Այդ պատճառով նա առաջ է տանում Թուրքիայի շահերը»,-նշեց Բաբայանը:

Նա նաեւ մեկնաբանեց Հայոց ցեղասպանության հետ կապված պատգամավորի հայտարարությունը՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում՝ մեզ ի՞նչ կտա Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից: Ամբողջ աշխարհի հայերը ահռելի ջանքեր են գործադրել այդ հանցագործությունը ճանաչելու գործում»,-հավելեց Բաբայանը:

Նշենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ Քելբաջարը մերը չի եղել. «Կարո՞ղ է ամբողջ Հայաստանում կա մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր: Դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»: