Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին սեփական ցանկությամբ որոշել է լքել իր պաշտոնը:
«Կախա Բաինդուրաշվիլին որոշել է գործունեությունը շարունակել մասնավոր հատվածում»,- ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին:
Այս փուլում Բաինդուրաշվիլին կզբաղեցնի «Վրաստանի փոստ» ԲԲԸ դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնը:
Նա ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. փետրվարի 6-ից:
Բաինդուրաշվիլիին նախարարի պաշտոնում փոխարինելու է Դմիտրի Գվինդաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:




























