Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական շտամի» ավելի քան 70 դեպք: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն, փոխանցում է «Գրուզիա-օնլայնը»:
Նրա խոսքով՝ «բրիտանական շտամն» առայժմ լայնորեն չի շրջանառվում: ««Բրիտանական շտամի» ընդհանուր թիվը արդեն անցնում է 70-ից, որից որոշակի մասը եղել է կլաստերային: Մեկը բավականին մեծ է՝ 19 մարդուց կազմված կլաստեր: Բարեբախտաբար, առայժմ երկրում չի հայտնաբերվել ո՛չ «հարավաֆրիկյան շտամը», ո՛չ «բրազիլական շտամը»: Դիտարկումներ մշտապես շարունակվում են»,- նշել է նա:




























