Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «2021 թվականի ապրիլի 7-ին դա կատարվեց։ 1 ԱՄՆ դոլարը 535 դրամի սահմանագիծը հատել էր 2021 թվականի ապրիլի 2-ին։ Ընդամենը 5 օրում ՀՀ դրամն արժեզրկվել է 5 դրամով։ Փաստորեն, եթե 1 ԱՄՆ դոլարին հիմա ավելացնենք եւս 60 դրամ, ապա հնարավոր կլինի գնել 3 հատ 200 դրամանոց «բրենդային» հավկիթ։

Շարունակե՛ք վայելել հետպատերազմյան «տնտեսական հեղափոխության» «արդյունքները» եւ զբաղվեք «ընտրություններով», կամ որ նույնն է, այս աղետը Ձեր գլխին բերած հանցավոր իշխանության ամրապնդման գործընթացով։

Այս թեմայով հաջորդ հիշեցումը կանեմ «հոբելյանական» 1 դոլարը 550 դրամի ժամանակ»:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 535.11 դրամ:

Խոստացել էի դրամի փոխարժեքի թեմայի անդրադառնալ, երբ այն կհատի 540 դրամի սահմանագիծը։ 2021 թվականի ապրիլի 7-ին դա...

Опубликовано Edgar Ghazaryan Вторник, 6 апреля 2021 г.