Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Եթովպիային զգուշացրել է կոնֆլիկտի վտանգի մասին այն բանից հետո, երբ երկու երկրների եւ Սուդանի մասնակցությամբ բանակցություններն արդյունք չեն տվել, հաղորդում է Reuters-ը:

Սիսին հայտարարել է, որ Սուդանն ու Եգիպտոսը համակարգում են իրենց գործողությունները: Հղում անելով անցյալի տարածաշրջանային կոնֆլիկտներին՝ նա ասել է. «Ես Եթովպիայում մեր եղբայրներին ասում եմ՝ եկեք չհասնենք այն կետին, քանի որ բոլոր հնարավորությունները բաց են»: