Քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել պատժամիջոցները, Իրանը չի դադարեցնի միջուկային գործունեությունը: Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո  Press TV-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին:

Նրա խոսքով՝ 20-տոկոսանոց ուրանի արտադրությունը շարունակվում է եւ կշարունակվի, քանի դեռ համաձայնության չեն հասել եւ քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել պատժամիջոցները:

Նա նշել է, որ կան նախանշաններ, որ ամերիկացիները կվերանայեն իրենց դիրքորոշումը: