Ապրիլի 7-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ներկայացրեց Հայաստանում առկա ականային վարակվածության խնդիրները և համառոտ պատմեց ականազերծման ոլորտում իրականացվող աշխատանքների մասին։
Դեսպանն իր հերթին կարևորեց շուտափույթ ականազերծումը Հայաստանում՝ կապված մարդու ազատ տեղաշարժման և աշխատանքի իրավունքի, ինչպես նաև՝ համաչափ տնտեսական զարգացման հետ։ Դեսպանը հավելեց, որ առկա խնդիրները կքննարկի Նիդերլանդների Թագավորության կառավարության հետ, հակաականային ոլորտում հնարավոր համագործակցության համար:
Below English Ապրիլի 7-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսն այցելեց...
Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Пятница, 9 апреля 2021 г.





























