Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայման ցանկացած փորձ կառնչվեր ՌԴ շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ բոլոր երկրները պատասխանատվությամբ կմոտենան Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների իրականացմանը: «Մենք այլընտրանք չենք տեսնում միջազգային-իրավական ռեժիմին, որը հաստատվել է Մոնտրյոյի կոնվենցիայի հիման վրա: Եվ, իհարկե, հատուկ դերը պատկանում է Թուրքիային»,-ասել է նա: