Դմիտրի Մեդվեդեւը հերքում է հնարավորությունը, որ ե՛ւ ինքը, ե՛ւ վարչապետ Պուտինը նախագահական ընտրություններին կդնեն իրենց թեկնածությունները, հայտնում է «Վեստի FM» ռադիոկայանը։

Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է The Financial Times-ին տված հարցազրույցում։ Մեդվեդեւի կարծիքով, իր եւ Պուտինի միջեւ ծավալված մրցակցությունը կարող է վնասել այն առաջադրանքներին եւ նպատակներին, որոնք վերջին տարիներին իրենք իրականացրել են համատեղ։ Երկրի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի վարչապետ Պուտինի հետ։ Մեդեվեդեւը, ինչպես եւ նախկինում, չի պատասխանել այն հարցին, թե առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2012-ին կայանալիք ընտրություններին։

Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին՝ նա հայտարարել է, որ շատ շուտով կհայտարարի առաջադրվելու է նախագահական երկրորդ ժամկետի համար, թե` ոչ։