Հայաստան է ժամանել պաղեստինյան «Ֆաթահ» կուսակցության պատվիրակությունը` միջազգային հարաբերությունների հարցերի համակարգող Նաբիլ Շաաթի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, պաղեստինյան պատվիակությունը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ պաղեստնյան Maan գործակալությունը հաղորդել էր, որ Երեւան այցի նպատակն է Հայաստանի աջակցությունն ստանալ Պաղեստինի անկախության հռչակման հարցի վերաբերյալ: