Այս պահին Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի հանձնարարականով բոլոր կայարաններում ցուցանակները թարմացվում են: Թարմացումից հետո դրանք կրկին կլինեն հայերենով, ռուսերենով եւ անգլերենով: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Կարեն Դեմիրճյանի անվ. Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու են Երեւանի մետրոպոլիտենում հեռացվել ռուսերենով ցուցանակները:

Նշենք, որ գործակալության թղթակիցը նկատել էր, որ «Մարշալ Բաղրամյան», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» եւ «Շենգավիթ» կայարաններում անհետացել էին ռուսերենով ցուցանակները, իսկ հայերենով եւ անգլերենով ցուցանակները մնացել էին: