Ղարաբաղյան կարգավորման մեջ որեւէ սկզբունքային առաջընթաց առաջիկայում չի ակնկալվում: Այդ մասին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագիտության թեկնածու, Մաքսիմ Մինաեւը:
Հաշվի առնելով փաստը, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն լավատեսություն էր հայտնել հակամարտող կողմերի մոտեցումների հնարավոր մերձեցման կապակցությամբ, Մինաեւը բացառել է, որ առաջիկայում ինչ-որ ճեղքում կլինի:
«Այժմ բոլոր խոսակցությունները տարվում են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբոնքների շուրջ: Հիմնական ինտրիգն այն է, թե ինչ են դրա տակ հասկանում: Հնարավոր է, որ դա ոչ այլ ինչ է, քան Ճանապարհային քարտեզհետագա խորհրդատվություններով, որոնք չեն ենթադրում իրական, առարկայական բանակցություններ` խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ հետագա պայմանավորմամբ»,- ասել նա:
Փորձագետի կարծիքով, եթե կողմերը առաջիկայում գան ինչ-որ համաձայնության, դրան կհետեւի կարգավորման ակտիվացման գործընթացը նոր թափով. «Եւ առաջին հերթին, եռակողմ Մոսկվա-Բաքու-Երեւան ձեւաչափով, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի, կամ էլ վերջինիս սահմանափակ մասնակցությամբ»:
Նա նաեւ կարծիք է հայտնել է, որ բանակցային գործընթացը, հնարավոր է, ձգձգվի, հաշվի առնելով կարգավորման դինամիկան. «Կարգավորումը արագ լուծում չունի: Բավարար է հիշել Դովիլում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունները, ԵԱՀԿ ՄԽ ջանքերը եւ առանձին Մոսկվայի ջանքերը: Այսինքն, մենք տեսնում ենք, որ շոշափելի արդյունքների կողմերը դեռ չեն հանգել»,- նշել է փորձագետը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ձեւաչափին` նա նկատել է, որ բոլոր բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ձեւականություն են, քանի որ կարգավորման բոլոր թելերը գտնվում են Մոսկվայում: Դա հերթական անգամ հաստատում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները ամենաբարձր մակարդակով:




























