Լեհական Սեյմի նախագահ Գժեգոժ Սխետինան հունիսի 20-ին պաշտոնական այցով ժամանում է Վրաստան:
Նախատեսված են նրա հանդիպումները նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:
Լեհ հյուրերը կայցելեն կոնյակի գործարան:
Նրանք կլքեն Վրաստան հունիսի 21-ին, հաղորդում է «Գրուզիա online»-ը:




























